Բաց պարապմունք-քննարկում 《Կրթական համակարգի խնդիրները》

Քննարկումը տեղի ունեցավ մայիսի քսանին, ավագ դպրոցի ընթերցասրահում։ Ո՞վ է համարվում կրթված մարդ, ի՞նչ սահմանափակումներ կան կրթական համակարգում և մեր դպրոցներում, արդյոք դպրոցը մեզ պետք է պատրաստի քննություններին, բարձրագույն ուսումնական հաստատություն թե՞ մասնագիտական։ Այս թեմաների շուրջ տարբեր կարծիքներ հնչեցին, կային նաև անհամաձայնություններ, հակառակ տեսակետներ, և քննարկումը հենց դրանցով ավելի հետաքրքրացավ։ Ներկա էր նաև տիար Բլեյանը, ով ակտիվ մասնակցություն ունեցավ և մի քանի խոսք էլ ասեց՝ ուղղված սովորողներին։ Փորձեցինք խնդիրները վերհանել, ձևակերպել և լուծումներ առաջարկել։ Ժամանակը քիչ էր, այդ պատճառով էլ որոշ հարցերի քննարկումներ կիսատ մնացին, բայց քննարկումն ավարտեցինք աշակերտների կողմից մի քանի առաջարկներով և տիար Բլեյանի ջռրմ ուղերձով։ Քննարկումը օգնեց մեզ հասկանալ, որ չնայած համակարգում բազմաթիվ թերություններ կան, մենք կարող ենք այդ թերությունները շտկել, ամեն մեկս մեր ընտրած ճանապարհով ու մեթոդներով։

Լուսանկարները ներքևում

Ես եմ

Ես հիշում եմ իմ առաջին չորս տարիները կրթահամալիրում. Գերազանցիկ էի, ակտիվ, դասերս լավ էի սովորում, դասարանում էլ լավ աշխատանքներ էի անում։ Գեղարվեստի դպրոցն էր,

Բանտախուց համար 21, կամ ինչու էին կալանավորներն ուտելիք տալիս Եղիշե Չարենցին

Եղիշե Չարենցին սիրում էին հասարակության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Երևանի բանտի բժիշկ Գեղամ Հարությունյանը վստահեցրեց, որ բանաստեղծին հարգում ու մեծարում էին նույնիսկ կալանավորները։

Բանաստեղծին մեղադրել են հակահեղափոխականության, ազգայնականության ու ահաբեկչության մեջ։ 1936 թվականի սեպտեմբերին նրան ձերբակալել են։ Մեկ տարի անց` 1937–ի նոյեմբերին, Չարենցը հեռացավ կյանքից։ Նա մահացավ Երևանի բանտի հիվանդանոցում։ Մինչև հիմա բանաստեղծի մահվան հավաստի պատճառները հայտնի չեն։ Վարկածներ կան բռնի մահվան մասին։

More

Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Հայ մեծ պոետը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Պարսկաստանի Մակու քաղաքում։ 1883թ. նրա հայրը՝ Աբգար աղան, տեղափոխվում է Կարս, որի ռեալական դպրոցում պատանի Չարենցը սովորում է 1908-12թթ.: 1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: 1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը:

1914թ. սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, և Չարենցը 1915թ. ստեղծված հայկական կամավորական առաջին ջոկատներում մասնակցում է մի շարք մարտական գործողությունների: 1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի պատվավոր նախագահն էր Նիկոլ Աղբալյանը, ով գրական երեկոներից մեկի ժամանակ հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը:

More

Կարսում քանդված կառույցը բանաստեղծ Եղիշե Չարենցի տո՞ւնն է, թե՞ ոչ։

Մասնագետների կարծիքները տարբեր են։

2019 թվական 1 մարտի։ Կարսում քանդված կառույցը բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը չէր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց չարենցագետ Դավիթ Գասպարյանը։

Հիշեցնենք` փետրվարի 27–ին տեղեկություն էր տարածվել, թե Կարսում քանդել են այն տունը, որն ավանդաբար համարվել է Չարենցի տունը։

«Քանդված կառույցը Չարենցի տունը չէ։ Չարենցն իր տան տեղն այսպես է նկարագրում. «Մենք ապրում էինք Վարդանի կամրջի մոտերքը, բերդի տակ, և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրերին»: Եղբոր հետ իրենց տնից իջել են, Կարս գետին են վերևից նայել: Ուրեմն Չարենցի տունը գետի ոչ թե այս, այլ այն ափին է՝ Վարդանի կամրջի մոտ», – ասաց Գասպարյանը։

More

Չարենց և Արփենիկ։ Մի սիրո պատմություն

Չարենցը շատերով է հրապուրվել: Նրա անձնական կյանքը եղել է բուռն ու արկածային: Նրա սիրելի կանանց անուններից շատերը մեզ հայտնի են՝ Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյանն, սակայն նրանցից միայն մեկի անունն ու մահվան տարեթիվը Չարենցը դաջեց իր կրծքավանդակի ձախ կողմում՝ սրտի մոտ:

Արփենիկ Տեր-Աստվածատրյանը Գողթն գավառից էր, 1920-ին եկել էր Երևան և սկսել աշխատել հատուկ խնդիրներ ունեցող երեխաների հետ: Հենց այդտեղ էլ հանդիպել են Արփենիկն ու Չարենցը:

More

Չարենցի կանայք

Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան…

Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:

Սակայն Չարենցի կյանքում եղել է ևս մի սիրային դրվագ, որի մասին ժամանակակիցները միաձայն լռություն են պահպանել կամ լավագույն դեպքում բավարարվել են կցկտուր տեղեկություններով: Եվ նույնիսկ այդ ժլատ հիշատակումները թույլ են տալիս ուրվագծել ոչ սովորական մի պատմության նրբերանգները:

More

Կարդում ենք Չարենց

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Կյանքն անհուն է , ազատ է ինչպես երկինքը, լիքն է օդով, անձրևով ու արևով։ Կյանքը երգ է՝ ամեն մարդ իր երգում է իր ձևով, ամեն մարդ շողում է իր ձայնով։ Կյանքը աստղերի պես հազար անուն ունի, ամեն անուն մի կյանք ունի։ Կյանքը կրակ է ճահճում, երբեմն այրող է, երբեմն զգայուն։ Կյանքը ճամփորդ է, միշտ սպասիր գալուն, երբեմն ուշանում է, բայց վերջում հասնում։

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով: ուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին: ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
– Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
– Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Բանաստեղծությունը արտահայտում է հեղինակի մտորումները հոգու ընկեր գտնելու մասին։ Յուրաքանչյուրն ունի մեծ հարստություն իր սրտում, հոգում, և յուրաքանչյուրն ուզում է այդ ամբողջը կիսել մեկի հետ, ով հարազատ է, ով սիրում է։ Բազմաթիվ մարդկանց ես հանդիպում, շփվում, ընկերանում, բաժանվում, իսկ կա արդյո՞ք մեկը, ով հավերժ կողքիդ կլինի, ում ամեն օր տեսնելը երջանկության բանաձևդ կլինի։ Ողջունում ես բոլորին, փնտրում ես մեկին, բոլորին տեսնում ես, բայց աչքի տակ ունես միայն մեկին, սիրում ես բոլորին, բայց սիրտդ կիսում ես միայն մեկի հետ։

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
նո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ։

Ձիերը մտքերն են, որ դոփում են սիրտը, խփում են, ջարդում են իրենց պայտերով, մթի մեջ վառվում է սիրտը, այրվում է հուր մտքերով։ Ու՞ր են գնում գիշերով, իրենց լույսերով։ Երևի անհայտ հեռուներում, իրենց ոգիներն են փնտրում։ Անցնում են, գնում, երևի չեն վերադառնում։

Կապանի բարբառը

Կապանը զարդարող ամենագեղեցիկ «դեկորացիան» իրենց բարբառն է։ Կապանցիներ հարազատությունը, անմիջականությունն ու մտերմությունը իրանց բարբառի մեջ է երևում։ Հաճախ իրենց բարբառի մեջ բառեր եմ գտնում, որոնք առանց բացատրական բառարանի կամ էլ Կապանցի ծանոթի չես կարող հասկանալ. Օրինակ՝ «կատաղած» բառը իրենց լեզվով հնչում է այսպես՝ «ղուդուրմիշ լյած», կամ նրանք «իսկույն»-ի փոխարեն ասում ենք՝ «ըլբհալ»։ Փորձում եմ գոնե փոքրիկ նմանություններ գտնել, բայց չի ստացվում։ Ու հենց սրանով էլ տարբերվում է իրենց բարբառը։

More