Կոմիտաս

Երբ լսում եմ Կոմիտաս անունը, մտքիս գալիս են նրա ամենակարևոր գործունեությունները․ մեր հայկական երգերը թուրքական աղավաղումից ազատել է, խազերով (հայկական նոտաներով)  բազմաթիվ երգերի երաժշտություններ է գրել  և այլն:  Նա թուրքիայում է ծնվել, նրա մայրը մահացել է ծննդաբերությունից հետո, հայրը` երբ Կոմիտասը դեռ ինը տարեկան էր: Գնաց Գևորգյան ճեմարան, սովորեց, մեծացավ, դարձավ Վարդապետ և իր կյանքի ամբողջ ընթացքում ստեղծեց մշակույթ, որ մինչև օրս ապրում ենք ու պահպանում:  Հիմա շատերը Կոմիտաս լսում են ու երգում, նա ճանաչված է, թեև չկա, հաճելի է նրա երգերը լսել ու երգել։ Նա ամեն հայի հոգում կա, նրան զգում է յուրաքանչյուրը, ով ուզում է ճանաչել  նրան, նրան ճանաչելու համար բավական է զգալ, լսել ու երգել նրա երգերը: Նա յուրահատկություն ուներ՝ իր երգեցողությամբ մարդկանց վրա ազդելու։ Կային մարդիկ ովքեր կասկածում էին նրա ունակություններին, բայց նա իր գործերով ապացուցեց, որ հայաստանի կարևոր մարդկանցից է:

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Շամիրամը Նինոս արքայի կինն էր: Նա լսել էր Արա Գեղեցիկի շլացուցիչ գեղեցկության մասին և բաղձալի ցանկություն ուներ տեսնելու նրան, բայց չէր կարող: Ամուսնու մահվանիվ հետո Շամիրամը բազմաթիվ նվերներ է ուղարկում Արային և խնդրում գալ իր պալատ: Արան մերժում է և Շամիրամը փորձում է պատերազմով կատարել իր ցանկությունը, բայց ցավոք Արան զոհվում է պատերազմում: Նա կարող էր ընդունել Շամիրամի նվերները, բայց նա նախընտրեց մեռնել հավատարիմ իր արժեքներին: Արա Գեղեցիկն ու Շամիրամը շատ տարբեր էին իրարից: Արան հավատարիմ էր, նվիրված, բարոյական արժեքների տեր, իսկ Շամիրամը համարձակվում էր աչքները գցել այլ տղամարդու վրա, չնայած որ ամուսնացած էր: Առասպելը մարդկային արժեքները բարձր պահելու մասին էր, և նաև այն մասին, որ աշխարհում շատ կան մարդիկ ովքեր իրենց ցանկություններն իրականացնելու համար կարող են այլ մարդկանց վնասել և տրորել ու անցնել բարոյականության վրա, բայց եթե անգամ մեր կյանքը մազից կախված լինի, մենք չպետք է մոռանանք կյանքը մաքուր ու խաղաղ դարձնող արժեքների մասին:

Հայկ և Բել

Հայկը վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Նա քաջ էր և անկախ, բավական համարձակ և ուժեղ հսկաներին դեմ գնալու համար: Բելը բռնապետ էր, ցանկանում էր տիրել, իշխել: Վախկոտ էր չնայած իր իշխանության: Վախկոտ էր նա ու վատ առաջնորդ, նա իր զորքը զոհաբերեց իր կյանքի համար: Իսկ Հայկը քաջ էր, պատրաստ իր ողջ ուժերը տալու հանուն իր ժողովրդի: Շնորհիվ իր ուշադրության և պատրաստակամության` նա հաղթեց պատերազմը, նա շահեց իր և իր ժողովրդի անկախությունը: Հետագայում նա իր սերունդներին ժառանգեց իր քաջությունը և հզորությունը: Այդ սերունդներն անվանվեցին Հայ: Սա առասպել էր Հայ ժողովրդի սկզբի մասին և այն բնավորության գծերի, որոնք պատկանում են յուրաքանչյուր Հայի