Դեկտեմբերի 3-ը զբաղված ու հագեցած օր էր…

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, և ամեն տարի՝ այդ օրը նշվում է տարբեր միջոցառումներով, և իրականացվում են տարբեր ծրագրեր։ Այս տարի էլ բացառություն չէր, և ես (Սուսաննա Չալիկյանի, Մարիաննա Գևորգյանի և Մարիամ Միրզոյանի հետ) հնարավորություն ունեցա մասնակցելու ցուցահանդես-վաճառքի, որը մեկնարկեց <<Հաշմանդամության խնդիրների զանգերի կենտրոն>> ծրագիրը։ Ծրագիրը ստեղծվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական, իրավական, հոգեբանական տեղեկատվություն ապահովելու համար։
Տեղեկատվությունն արվում է անվճար։ Ցուցահանդես-վաճառքին մասնակցեցինք կրթահամալիրի սովորողների ձեռագործ աշխատանքներով։ Այնքան ջերմ միջավայր էր այնտեղ, ծանոթացանք մյուսների աշխատանքների հետ ևս, ու անգամ համագործակցության առաջարկներ արեցինք, հույս ունենք, որ իրականություն կդառնան… Միջոցառումը պաշտոնական չէր, ընդհակառակը՝ դահլիճը երգ ու պարով էր լցվել, մի կին կար, որ երգեց մեզ համար, ձայնը այնքան զրնգուն էր։ Մեր ցուցադրված աշխատանքները դիտելու համար տարբեր մարդիկ եկան, տեսան, շոշափեցին, զգացին, գնահատեցին ու նաև գնեցին մի քանիսը, մենք էլ ապշած էինք մնացել մյուսների գործերից։ Ջերմությամբ, ուրախությամբ, հաճելի ու սիրելի մարդկանցով հագեցած օր էր այդ օրը, ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնկացելու ու ճանաչելու…

Լուսանկարները ներքևում

Leave a Comment